Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ընդունում Անկարայի հայտարարություններն ու զայրույթը


21:20 , 8 հոկտեմբեր, 2015

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել լավ կապերը Թուրքիայի հետ, սակայն չի ընդունում Անկարայի հայտարարություններն ու զայրութը՝ կապված Սիրիայում Մոսկվայի ռազմական միջամտության հետ:
«Ինչ վերաբերվում է Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային օպերացիային, մենք մեր գործողություններով նպաստում ենք Սիրիայում կայունությանը և խաղաղությանը, ինչպես նաև նպաստում տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը»,- ասել է Պեսկովը այսօր՝ հոկտեմբերի 8-ին:
Պեսկովը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Թուրքիայի հարավային սահմաններին կբերի ռազմական լարվածության տարածաշրջանում: