Մի քիչ մոտեցեք գյուղին ու գյուղացուն էլի, դա ձեր պարտականությունն է


16:20 , 7 հոկտեմբեր, 2015

Գյուղնախարարությունը խաղողագործներին ասում է, որ ավելորդ շտապողականության կարիք չկա:

Այ եթե ժամանակին նախարարությունը շտապողականություն ցուցաբերեր, խաղողի ակնկալվող առատ բերքի իրացման խնդրի լուծմամբ սկսեր գարնանաից զբաղվել, էսօր գյուղացուն էս օրը չէր գցի: Իսկ խաղողագործի վիճակին ծանոթանոլւ համար մի քանի րոպեով պետք է լինել ցանկացած գործարանի դիմաց:

Ինչ վերաբերում է «ավելորդ» շտապողականությանը, ապա մարդիկ դեռ ամիսներ առաջ են պլանավորում խաղողքաղը, աշխատողի հետ են խոսքում, տեղափոխող բեռնատարի վարորդի հետ համաձայնեցվում, գործարանի հետ օր են պայմանավորվում ու հազար մի բան... ինչի մասին է խոսքը? Մի քիչ մոտեցեք գյուղին ու գյուղացուն էլի, դա ձեր պարտականությունն է: