Հարցին պատասխանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։
Յուրաքանչյուր կնոջ կյանքում գլխավոր բժիշկը գինեկոլոգն է: Ամեն տարիք իր խնդիրներն է բերում` լինի հասունացման շրջանում, սեռական կյանքում, հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և դրանից հետո, դաշտանադադարի փուլում և այլն: Չնայած սրան` կանանց մեծամասնությունը ծայրահեղ դեպքերում է գինեկոլոգին դիմում, երբեմն էլ, ցավոք, միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն կյանքին է վտանգ սպառնում:
Սիրելի կանայք, հույսով եմ այս իմ խորհուրդները կօգնեն ձեզ ձերբազատվել տարաբնույթ բարդույթներից, ընդունել, որ կնոջ առողջությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր խնդիր կարող է լուծել միայն բժիշկ-գինեկոլոգը, և որ այդ հարցում նա է ձեր միակ ու վստահելի խորհրդատուն:
Գինեկոլոգին պետք է դիմել հետևյալ ախտանիշների դեպքում`
1. Որովայնի ներքևի հատվածում ցավեր ու անհարմարավետության զգացում
2. Հղիությունից առաջ, ընթացքում և հետո
3. Հեշտոցից արտադրություն ու քոր
4. Պատահական սեռական կապերը
5. Դաշտանադադարը (կլիմաքս)
Գինեկոլոգին կանոնավորապես այցելելը պետք է ցանկացած կնոջ կենսակերպի անբաժանելի մասը դառնա: Այդ այցելություններից է կախված ոչ միայն կնոջ, այլև նրա ամուսնու և երեխաների առողջությունը:
Ձեր հարցերը գինեկոլոգին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին գրելով:
«Գինեկոլոգին հարց ու պատասխան» բաժնի մյուս նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ: