Յուրաքանչյուր նորակառույցի մեջ մեկ բնակարան պետականացրեք


09:27 , 7 հոկտեմբեր, 2015

Հայաստանում հազարավոր մարդիկ կան, ովքեր իսկապես բնակարանի խնդիր ունեն: Կան ընտանիքներ, ովքեր մինչև այսօր դուրսն են մնացել Երևանի փոքր Կենտրոնի կառուցապատման հետևանքով: Դրա փոխարեն սնկի պես աճում են նորակառույցները: Առաջարկ համապատասխան մարմիններին. յուրաքանչյուր նորակառույցի մեջ մեկ բնակարան պետականացրեք` այդ չափով սուբսիդավորելով կառուցապատողին: Տրամադրեք շինանյութ, ոչ թե գնեք այն, թող մի քիչ էլ օգուտ չունենա: Հետո այդ բնակարանները հերթով հանձնեք ամենակարիքավորներին: Խնդրին իրապես կօգնեք...