Հայտնի է խարդախության համար մեղադրվող Իսպանիայի արքայադստեր դատավարության օրը


06:13 , 7 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի քրոջ` արքայադուստր Քրիստինա դե Բուրբոնի նկատմամբ դատական գործի քննությունը կսկսվի 2016-ի հունվարի 11-ին, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

Քրիստինա դե Բուրբոնը մեղադրվում է հարկային խարդախության մեջ, սակայն դատախազությունը խնդրել է արդարացնել նրան:

Ինչպես տեղեկացրել են Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանից, որտեղ կանցկացվի դատավարությունը,  Իսպանիայի արքայադստերը դատելու են գործի 17 այլ մասնակցի հետ միասին, որոնց թվում է նաև նրա ամուսինը` Ինյակի Ուրդանգարինը: