Կադիրովը պատրաստվում է ԴԱԻՇ-ի դեմ կռվել նաև Աֆղանստանում


23:36 , 6 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ Չեչնիայի հանրապետության նախագահ  Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում պետք է տարածվի նաև Աֆղանստանի վրա:

Ըստ նրա` ինքն արդեն այդ հարցը քննարկել է Աֆղանստանի հանրապետության փոխնախագահի հետ:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Չեչնիայի ղեկավարը նշել է, որ պաշտոնական Քաբուլի ներկայացուցիչը հայտնել է, որ ԴԱԻՇ-ը վտանգ է ներկայացնում իր երկրի համար՝ ձգտելով այնտեղ հենակետ ստեղծել իր հետագա գործողությունների համար: