Մեկ բաժակ ջուր՝ դատակ ստամոքսին


21:54 , 6 հոկտեմբեր, 2015

Մեկ բաժակ ջուր՝ դատակ ստամոքսին168.am-ը գրում է.

Շատերն առավոտյան ջուր խմելու սովորությունն անվանում են ջրային թերապիա: Սա շատ պարզ և արդյունավետ միջոց է, որի մասին արդեն երկար ժամանակ խոսում են գիտնականները:

Ի՞նչ օգուտ կարող է ստանալ մեր օրգանիզմը ջրից: Գիտականորեն ապացուցված է, որ ջուրը դրական ազդեցություն ունի միգրենի, ճնշման, ասթմայի, մեջքի ցավերի, անգինայի և արթրիտի բուժման վրա: Ջուրը նաև օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը:

Ջրով բուժվելու միջոցները՝

Իհարկե, ջուրը դեղամիջոց չենք անվանի: Սակայն հարցն այն է, որ ջուրը համարվում է ակտիվ կյանքի և մարդկային օրգանիզմի ճիշտ աշխատանքի անբաժանելի մի մաս: Այդ իսկ պատճառով, եթե հոգ տանեք ձեր առողջության մասին, ուշադիր եղեք, որ օրգանիզմը բավականաչափ ջուր ստանա:

Այժմ, օրգանիզմի ջրազրկումը շատ տարածված է և հաճախ տարբեր կերպ է ի հայտ գալիս: Օրինակ, ծարավի զգացողությունը ջրազրկման ցուցանիշ չէ: Ջրազրկում նշանակում է, որ ձեր օրգանիզմը հեղուկի պակաս ունի, ինչը բացասաբար է ազդում իր ճիշտ ֆունկցիաների վրա:

Հոգ տարեք ձեր առողջության մասին և օրական 4 բաժակ ջուր խմեք դատարկ ստամոքսին: