2015թ․ի ամենասպասված 7 կինոպրեմիերաները


15:00 , 6 հոկտեմբեր, 2015

2015թ․ի ավարտին չափազանց քիչ ժամանակ է մնացել, սակայն տարվա ամենահետաքրքիր կինոպրեմիերաները դեռևս առջևում են։ Բաց չթողնեք։

Մարսեցին

The Martian

Ե՞րբ. 2015թ․ի հոկտեմբերի 8-ից

Ռոդլի Սքոթի «Մարսեցին» մեկ այլ հետաքրքիր անդրադարձ է տիեզերքի թեմային կինեմատոգրաֆիայում։ Դեպի Մարս ուղևորված հետազոտողների թիմի անդամներից մեկը (Մեթ Դեմոնի մարմնավորմամբ) ավազային փոթորկի պատճառով չի հասցնում հեռանալ Կարմիր մոլորակից և ստիպված է ինչ-որ ձև կենդանի մնալ։ Կստացվի նրա մոտ գլուխ հանել այս բարդ իրավիճակից, թե ոչ, արդեն շուտով կկարողանանք տեսնել մեծ էկրաններին։

Սև զանգված

Black Mass

Ե՞րբ. 2015թ․ի հոկտեմբերի 29-ից

Այս ֆիլմն արժե նայել գոնե նրա համար, որ Ջոնի Դեպն այստեղ հանդես կգա գրիմով անճանաչելիորեն փոխված կերպարով։ Ֆիլմը պատմում է Ուայթլի Բալդժեր անունով բոստոնցի լեգենդար գանգստերի մասին։

Աստղային պատերազմներ. Էպիզոդ VII. Ուժի արթնացում

Star Wars: Episode VII. The Force Awakens

Ե՞րբ. 2015թ․ի դեկտեմբերի 17-ից

Կինոդյուցազներգությունը կրկին վերադառնում է մեծ էկրաններ։ Սցենարը, սակայն գաղտնի է պահվում, ինչևէ հայտնի է, որ գործողությունները զարգանում են «Ջեդայի վերադարձից» 30 տարի անց։ Ինչ էլ լինի մենք վստահ ենք, որ նկարահանման թիմը չի հիասթափեցնի մեզ. չէ՞ որ սա կիոնյի պատմության ամենակուլտային պատմություններից մեկն է։

Ծովի սրտում

In the Heart of the Sea

Ե՞րբ.  2015թ․ի դեկտեմբերի 2-ից

Իրական դեպքերի հիման վրա նկարահանված պատմական դրամա։ Կետ որսացող ամերիկյան նավը 1820թ․ի աշնանը ծով է դուրս գալիս ու ենթարկվում հսկայական կաշալոտի հարձակմանը։ Գեղեցիկ տեսարաններն ու հետաքրքիր սցենարը թերևս հենց այն պատճառներն են, որ այս ֆիլմն այդքան սպասված են դարձնում։

007. Սպեկտր

Spectre

Երբ. 2015թ․ի նոյեմբերի 6-ից

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը բազմաթիվ հետաքրքիր բաներ է խոստանում. Հրաշալի սցենար ու սյուժե, հրաշալի ռեժիսոր Սեմ Մենդեսի աշխատանքը, չարագործ՝ Քրիստոֆ Բալցի դերակատարմամբ և իհարկե ներկայացվելու կարիք չունեցող Մոնիկա Բելուչին։

Սթիվ Ջոբս

Steve Jobs

Ե՞րբ. 2015թ․ի դեկտեմբերի 31-ին

Անկասկած, այս մարդը մեր ժամանակների հերոսներից մեկն է, և նրա կենսագրությունը  մեծ հետաքրքրություն է արթնացնում։ Շատ քննադատներ ու լրագրողներ Կոլորադոյի կինոփառատոնի ընթացքում ֆիլմի ցուցադրությունից հետո նշել են, որ ֆիլմն արժանի է դիտել, նույնիսկ եթե Սթիվ Ջոբսը Ձեզ դուր չի գալիս. գոնե Մայքլ Ֆասբենդերի ֆանտաստիկ խաղի համար։

Կախարդների վերջին որսորդը

The Last Witch Hunter

Ե՞րբ. 2015թ․ի հոկտեմբերի 29-ից

Ֆիլմի սյուժեի համաձայն աշխարհը լի է գաղտնիքներով, և ոչ ոք չի էլ կասկածում, որ կախարդները շարունակում են ապրել մեր կողքին։ Միայն կախարդների ամենավերջին որսորդը կփրկի բոլորին սպառնացող չարից։ Թերևս բավականին անսպասելի դեր Վին Դիզելի համար, ինչը ֆիլմին էլ ավելի մեծ հետաքրքրություն է տալիս։