Եթե ներքոնշյալ ցուցակում կգտնեք նաև Ձեր գաղտնաբառերից, ապա ես «հիանում եմ» Ձեր IQ-ով: «SplashData» ընկերությունը, որը զբաղվում է գաղտնաբառերի կառավարման համակարգերի արտադրությամբ, հրատարակել է ամենաանհաջող գաղտնաբառերի իր ամենամյա ցուցակը::
Թոփ երեք վատագույն գաղտնաբառերը՝ «password», «123456» և «12345678», չեն զիջել իրենց տեղերը անցյալ տարվա համեմատ: «Հիթ-շքերթի» նորեկներն են «jesus», «ninja», «mustang», «password1» և «welcome»: Վերջինը, գուցե, ամենահետաքրքիր տարբերակն է գաղտնաբառի համար: