ԱԺ–ն ընդունեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը


14:44 , 5 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստին ընդմիջումից հետո քվեարկվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի փոփոխված տարբերակը հանրաքվեին դնելու համաձայնություն տալու մասին օրենքի նախագիծը:

Այն ընդունվեց 104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո ԱԺ–ում աղմուկ սկսվեց: