Ի պատասխան նրա, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ի հետ համագործակցելով, ուրանում է Մարտի 1-ը


12:31 , 4 դեկտեմբեր, 2012

Իշխանականները խոսում են նրանից, թե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ի հետ համագործակցելով, ուրանում է Մարտի 1-ը՝ շեշտադրումը անելով նրան, որ Մարտի 1-ի մեջ Ծառուկյանը ներդնում է ունեցել: Սա իհարկե զավեշտ ա: Ա-ն ասում են, Բ-ն՝ չէ, բայց Բ-ն պետք չի, որ ասեն, ես կասեմ։ Չեմ ժխտել ու չեմ էլ ժխտում, որ ունեցել է, բայց զուտ քաղաքական սանդղակում այն ժամանակ ավելի ցածր տեղ զբաղեցնող ու ավելի քիչ լծակներ ունեցող Ծառուկյանը իշխանականների պնդումներով մեծ ներդրում է ունեցել, ապա առանց հետաքննության էլ պարզ է, թե այդ ժամանակ ինչ ներդրում ունեցած կլինի այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը. դա իրեն հաստատ ոչ պակաս էր պետք։