Ծանրորդ Մարզպետ Մինասյանը դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր


11:06 , 5 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մարզպետ Մինասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»­ի հաղորդմամբ, 56 կգ քաշային կարգում Մինասյանն երկամարտի 227 կգ (107+120) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը: Վերջինիս 7 կգ զիջել է հայաստանցի մյուս մարզիկ Դավիթ Դավայանը, ով նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Ավելի վաղ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը դարձել էր արծաթե մեդալակիր: 56 կգ քաշային Մարգարյանը երկամարտում գրանցել էր 241 կգ արդյունք (102+139):

Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Դավիթ Դավայանը (56 կգ), Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ):

Մինչև 23 տարեկանների պայքարում մեր երկիրը ներկայացնելու են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը: