Բաքվի արհեստական կերպարը «անխաթար» պահելուն ուղղված զավեշտալի քայլերը լայն դաշտ են բացել ծաղրանկարիչների համար


18:19 , 4 հոկտեմբեր, 2015

Ադրբեջանական Հանրապետության մայրաքաղաք Բաքվի, այսպես կոչված, «կովկասյան Դուբայի» արհեստական կերպարը «անխաթար» պահելուն ուղղված զավեշտալի քայլերը գործունեության լայն դաշտ են բացել ադրբեջանցի ծաղրանկարիչների համար;

Բաքվի բռնապետի այս ոլորտի որոշումներից մեկը մասնավորապես կապված է մարզային պետհամարանիշներով մեքենաների մուտքը Բաքու արգելելու հետ, համաձայն որի՝ դրանք մայրաքաղաքում կարող են երթևեկել միայն գիշերային ժամերին: 

Չնայած սրան՝ Բաքվի մուտքերի մոտ ադրբեջանական ավտոտեսչության աշխատակիցները կլորիկ գումարների դիմաց «վարձով» մայրաքաղաքային համարներ են տրամադրում մարզերից եկող մեքենաների վարորդներին: 

Լուսանկարում՝ Գ. Աղաևի վերջին ծաղրանկարներից, որտեղ ավտոտեսուչի գլխավերևի ցուցանակին բառախաղով գրված է «բԱզարբայջանական Հանրապետություն»: