Ի ծնե սրտի արատ ունեցող 2-ամյա Խին Էրը Ժեջյանգի համալսարանական հիվանդանոցում պետք է վիրահատության ենթարկվեր: Փոքրիկ աղջկը չափազանց շատ էր վախենում վիրահատությունից և երբ նա ներս մտավ վիրահատարան, միանգամից սկսեց լաց լինել: Հենց այդ ժամանակ էր, որ Շի Ժուոն՝ սրտի վիրբուժության բաժնի տնօրենի օգնականը գործի անցավ: Նա ոչ միայն երեխայի կյանքը փրկող վիրահատությունն իրականացնողն էր, այլև այն մարդն, ում հաջողվեց փոքրիկին հանգստացնել մինչև վիրահատությունը:
Վիրաբույժների թիմի համար վախեցող երեխայի (մեծահասակի) տեսնելը նորություն չէ: Նրանք հասկանում են կարևոր վիրահատության ենթարկվելու վախը, որ ունեն հիվանդները:
Կարևոր չէ, աղջիկ է, թե տղա: Նրանք բոլորն էլ վախենում են վիրահատությունից: Ինքներս ծնողներ լինելով մենք հրաշալի հասկանում ենք երեխաների վախն ու իրենց ընտանիքների ադամների անհանգստությունը, - նշել է Շի Ժոուն:
Մինչև վիրահատարան մտնելը Խին Էրը սկսեց վախից լաց լինել:
Նա պարզապես ասում էր, որ ցանկանում է իր հայրիկի մոտ գնալ: Հենց այդ ժամանակ վիրաբույժ Շի Ժուոն նրան հանգստացրեց.
Արի մի քիչ մուլտֆիլմ նայենք, իսկ հետո կգնանք կփնտրենք հայրիկիդ, լա՞վ:
Այս լուսանկարներն արվել են անեսթեզիոլոգ Ջին Զիյինգի կողմից, ով նշել է, որ վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել և Խին Էրը լավ է ապաքինվում: