Ինտերնետային լրատվական աղբը հասել է աննախադեպ չափերի


14:10 , 4 հոկտեմբեր, 2015

Ինտերնետային լրատվական աղբը հասել է աննախադեպ չափերի: Լրատվական միջոցը տարածում է որևէ «սենսացիոն», «ցնցող» տեղեկություն նյութի հետ կապ չունեցող վերնագրով` հաջորդ օրը հերքում: Մի ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել այն կայքերին, որոնցում զետեղված նյութերը կարդալու համար կոնկրետ մուտք են գործում տվյալ կայք, և որոնցում քիչ թե շատ պահպանված են լրագրության ժանրերի պահանջներն ու սկզբունքները (ճշմարտացիության, զանգվածայնության, հրատապության, հավաստիության, անկախության, խղճի ու պատասխանատվության, հայրենասիրության և այլն):Մնացած կայքերը, որոնք գոյատևում են բացառապես facebooki-շնորհիվ, դարձել են բամբասանք տարածող մեխանիզմներ: Եթե որևէ պրոդուկտի ստեղծման նպատակների առաջին տեղում գումար աշխատելն է` տվյալ դեպքում գումար հայթայթելը գումար մուրալու միջոցով, այլ ոչ գաղափարի իրացումն արժանավայել գործիքներով՝ պրոդուկտը դառնում է վնասակար: