Կոկա-Կոլան և Մակդոնալդսը պահանջել են ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը


23:33 , 3 հոկտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ի հովանավորներ Coca-Cola-ն և McDonald’s-ը կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերից պահանջել են հրաժարական տալ: «Օր օրի ՖԻՖԱ-ի իմիջն ու հեղինակությունը խամրում են: Ֆեդերացիան բազմակողմ ու շտապ բարեփոխումների կարիք ունի և դրան հնարավոր կլինի հասնել միայն անկախ մոտեցման դեպքում»,- Կոկա-Կոլայի հայտարարությունը մեջ է բերում Ռոյթերզը:

Մակդոնալդսի հայտարարությունում էլ նշված է, որ վերջին շաբաթների իրադարձությունները շարունակում են թուլացնել ՖԻՖԱ-ի հեղինակությունն ու դրա ղեկավարության նկատմամբ հասարակական վստահությունը:  

Տեղեկացնենք, որ Բլատերը հայտարարել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը նախագահ մնալու ցանկության մասին: