Վանում գտնվող Հայկաբերդ ամրոցը հայտնվել է «զբոսաշրջային ճգնաժամի» մեջ


14:36 , 3 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում` Վան նահանգում է գտնվում երկրի ամենահայտնի հնագիտական հուշարձաններից մեկը` ուրարտական Հայկաբերդ ամրոցը, որն անցած 53 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է «զբոսաշրջային վատագույն ճգնաժամի» մեջ։

Ինչպես նշում է hurriyetdailynews.com կայքը, մինչ 2015թ. Հայկաբերդը տարեկան ունեցել է 30.000 այցելու, մինչդեռ այս տարի այն տեսնելու է եկել ընդամենը 1.500 մարդ։

Կառույցի պահակը, ով կես դարից ավելի է՝ աշխատում է նույն վայրում, պատմել է, որ զբոսաշրջիկների այցելություններն այնքան են քչացել, որ ինքն անընդհատ պարապ է։

Աղբյուրը մանրամասնում է, որ նման իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ վերջին շրջանում Թուրքիան կրկին հայտնվել է ահաբեկիչների թիրախում, ինչը, բնականաբար, վանում է զբոսաշրջիկներին։