«Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի կիսամարաթոնի կազմակերպիչներին. եթե մի բան չեք կարողանում մարդավարի կազմակերպել, մի՛ կազմակերպեք ընդհանրապես


11:41 , 3 հոկտեմբեր, 2015

Հիմա որ դնես՝ «վազքուղի» հանես «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչներին, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր, ռազմահայրենասիրական դեմք ընդունած, կասեն՝ էսպես չի, էնպես է: Արա, բա եթե մի բան չեք կարողանում մարդավարի կազմակերպել, ուրեմն մի՛ կազմակերպեք ընդհանրապես: Եթե շաբաթ օրով մի քանի ժամ պարալիզացվում է Երևանի փողոցների երթևեկությունը, եթե էնքան խայտառակ վիճակ է լինում փողոցներում, որ նույնիսկ շտապօգնության երկու մեքենա իմ աչքի առաջ մոլորված կանգնում են ու չգիտեն՝ որ ուղղությամբ գնան, եթե ամբողջ ճանապարհային ոստիկանությունում չի գտնվում մի երկու պարապ ոստիկան, որ բարեհաճեն՝ փողոցներում երթևեկությունը կարգավորեն, ուրեմն հաստատ կարելի է ասել՝ թքած ձեր կազմակերպած միջոցառման վրա, որի պատճառով մեկ միլիոնանոց քաղաք է պարալիզացվում, ու աշխատանքի շտապող մի քանի տասնյակ հազար մարդու տեղաշարժն է խոչընդոտվում: