Ուրուգվայում Հայոց ցեղասպանության մասին գիրք է լույս տեսել


06:55 , 3 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Մոնտեվիդեոյում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ուրուգվայցի պատմաբաններ Մարսելո Դեսենայի և Անդրես Սեռալտայի «Հայոց ցեղասպանություն. նախապատմություն, իրագործում, հետևանքներ» գրքի շնորհանդեսը, որն իրենից  հետազոտական աշխատություն է ներկայացնում:

«Սա մեծ ներդրում է հիշողության համար, քանի որ կանգնած ենք դեռևս մարդկության կողմից չճանաչված և Թուրքիայի կողմից ժխտվող ցեղասպանության խնդրի առաջ», - Eldiario.es-ի փոխանցմամբ` շնորհանդեսի ժամանակ նշել է  Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը:

Գրքի հանահեղինակ Դեսենայի խոսքով` «այն  տեղեկատվական աղբյուր է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է իրազեկվել պատմական իրողության մասին»: