ՀԱԿ-ը թքում է մարտի 1-ի համար արդարադատություն պահանջողների երեսին


22:45 , 3 դեկտեմբեր, 2012

ՀՀ ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովում ՀԱԿ-ի պահվածքն արդեն դուրս է ոչ միայն քաղաքական այդ ուժի հռչակած առաջնահերթությունների, այլև տարրական բարոյականության նորմերի շրջանակից: Հետաձգելով մարտի 1-ի դեպքերը հետաքննող հերթական հանձնաժողովի ստեղծումը և միայն հենց դրանով թույլ տալով ԲՀԿ-ին միավորներ վաստակել (տեսեք Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունները), ՀԱԿ-ը, փաստորեն, ոչ միայն թքում է մարտի 1-ի համար արդարադատություն պահանջողների երեսին, այլև, միաժամանակ, այս կերպ փորձում է չեզոքացնել ԲՀԿ-ի՝ որպես քաղաքական կոալիցիայի մաս, մարտի 1-ին մեղսակցության գործոնը: Դե ասեք, որ էդպես չի: