Skype-ը սինքրոն թարգմանության ծառայություն է ներդնում


12:28 , 2 հոկտեմբեր, 2015

4099875Araratnews.am-ը գրում է.

Skype-ը գործարկում է  Skype Translator ծառայությունը, որն իրական ժամանակում թարգմանում է մարդկանց խոսակցությունները: Դրա մասին հաղորդվում է ընկերության հրապարակած մամլո հաղորդագրության մեջ:

«Ընկերությունում վաղուց ենք երազել լեզվական արգելքները հաղթահարելու մասին. համաժամանակյա թարգմանության ծառայությունը հասանելի կլինի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն և ռուսերեն լեզուներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գրավոր թարգմանությունը հասանելի կլինի 50 լեզուներով: Նոր ծառայությունը կգործարկվի մի քանի շաբաթվա ընթացքում: