ԼՂՀ–ում Ադրբեջանի արկակոծումից վիրավորված զինծառայողներից 5-ը տեղափոխվել են հիվանդասենյակ


11:52 , 2 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ–ում սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներն առողջանում են, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից՝ նշելով, որ զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն, իսկ մնացած 5-ի վիճակը միջին ծանրության է:

Հոսպիտալից հաղորդեցին նաև, որ զինվորներից 2-ը այս պահին գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, իսկ 5-ը տեղափոխվել են հիվանդասենյակ: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում էին ստացել ՊԲ չորս զինծառայողներ, ևս չորսը վիրավորվել էին: