Tert.am–ը գրում է.
Հեռավոր 79թ. սոսկալի հրաբխի պատճառով կործանված Պոմպեյ քաղաքը շարունակում է մնալ գիտական հանրությանը հետաքրքրող թեմաների շրջանակում։ Ասվածի ապացույցն է հրաբխային լավայից քարացած մարդկային մումիաների ներքին մանրամասն ուսումնասիրությունը` նորագույն տեխնոլոգիաների միջոցով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լավայի ու մոխրի քարացած խառնուրդի մեջ ամփոփված մարդկային կմախքներն ունեն 1.900 տարվա պատմություն: Հայտնի է, որ մասնագետներն ամենայն մանրամասնությամբ սքանավորել են ժամանակի մեջ սառած արձանները` պարզելու համար, թե ինչ է «թաքնված» դրանց ներսում:
Ըստ գիտնականների՝ նմուշներից մեկը 4-5 տարեկան տղա երեխա է, ում հայտնաբերել են տղամարդու և կնոջ սառած մարմինների կողքին։ Հետաքրքրական է, որ անցած հարյուրամյակների ընթացքում հիանալիորեն պահպանվել են ոչ միայն նրա ատամներն ու բոլոր ոսկորները, այլև՝ հագուստը։