Skype-ում կենդանի խոսքը այժմ կուղեկցվի համաժամանակյա թարգմանությամբ


00:07 , 2 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Skype ընկերությունը գործարկել է ձայնային զանգերի համաժամանակյա թարգմանության ծառայություն:

BBC-ն հայտնում է, որ Translator ծառայությունը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում խոսակցության ընթացքում թարգմանել կենդանի խոսքը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ծառայությունը մատչելի է լինելու 6 լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն, իսպաներեն: Առաջիկայում նախատեսվում է մինչև  50 լեզուներով թարգմանություն ապահովել:

Առաջիկա մի քանի շաբաթներին նոր ֆունկցիան կհայտնվի Windows-ով պլատֆորմներում: