ՌԴ ցամաքային զորքերը չեն մասնակցելու Սիրիայում ցամաքային գործողությունների. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ


16:06 , 1 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի ցամաքային զորքերը չեն մասնակցելու Սիրիայի տարածքում ցամաքային գործողությունների։

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններին ռուսական զինվորական ստորաբաժանումների մասնակցություն չի նախատեսվում»,- հայտարարել է պաշտոնյան։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնողները չեն մեկնելու Սիրիա՝ կռվելու։