Տավուշի սահմանամերձ գյուղերի խաղողի բերքը չհավաքելու խնդիր չկա, բացի Այգեհովտից. պաշտոնյա


10:40 , 1 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզպետարանի  Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի տվյալներով մարզի սահմանամերձ գյուղերում խաղողի բերքը չհավաքելու խնդիր չկա, բացառությամբ Այգեհովիտ գյուղի: 

«Միայն Այգեհովտում է, որ բերքը չեն կարողացել հավաքել, քանի որ այնտեղ դաշտերը գտնվում են ուղիղ  ադրբեջանական դիրքերի նշանառության տակ»,- Tert.am-ի զրույցում ասաց Վաղարշակ Սուքոյանը՝ ավելացնելով, որ հարցը, թե փոխհատուցման համար դիմելո՞ւ են կառավարություն, դեռ անորոշ է:

«Կամաց-կամաց հավաքում ենք, ահագին ժամանակ կա դեռ, եթե չկարողանան, նոր հարցը կքննարկվի»,-ասաց մարզպետարանի աշխատակիցը: