Բրիտանիայում 1.3 մլն եվրոյով վաճառքի է հանվել խոշորագույն մարգարիտներից մեկը


03:37 , 1 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Բրիտանիայում վաճառվում է երբևէ  աճուրդի հանված  խոշորագույն մարգարիտներից մեկը, որի նախնական արժեքը գնահատվում է ռեկորդային 1.3  մլն եվրո:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` հազվագյուտ ծովային թանկարժեք քարը ադամանդյա կախազարդի հիմնական մասն է կազմում, որը վաճառում է մասնավոր միջազգային անձը: 44 կարատ կշռող մարգարիտը մարմնագույն է` վարդագույն և կանաչավուն երանգներով:

Թեև թանկարժեք քարը խոշորագույններից մեկն է, որը երբևէ վաճառքի է հանվել, հայտնի չէ, թե ինչպես է այն հայտնվել ներկայիս սեփականատիրոջ մոտ: