Tert.am-ը գրում է.
ՌԴ Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին, գրում է Интерфакс-ը։
Դատական գործընթացը կկայանա Մոսկվայի Տիմիրյազևի դատարանում։ Հայցը ներկայացվել է անձամբ Գորբաչովի և «Весь мир» հրատարակչության դեմ։ Գործը կապված է Գորբաչովի «Կրեմլից հետո» գրքում Ժիրինովսկու մասին արտահայտությունների հետ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Ժիրինովսկին 1 մլն ռուբլի փոխհատուցում է պահանջում։