Tert.am–ը գրում է.
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունեցող 29 անձանց և կազմակերպությունների նկատմամբ:
Վերջիններիս թվում են ԻՊ-ի ստորաբաժանումները Հյուսիսային Կովկասում և Աֆղանստանում: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆիննախարարության կայքում:
Ահաբեկիչների թվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Տաջիկստանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Եմենի և այլ երկրների քաղաքացիներ:
Նաև նշվում է, որ Պետդեպի պատժամիջոցների տակ են հայտնվել 35 ֆիզիկական անձ և խմբավորում: Պատժամիջոցների համաձայն` արգելվում է ԱՄՆ տարածքում ցանկացած ակտիվների պահպանումն ու այդ անձանց հետ ցանկացած գործարքը: