Sports.am–ը գրում է.
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի Զագրեբի «Դինամոյի» դեմ հանդիպմանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Նշենք, որ ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը, եւ 5:0 հաշվով առջեւում «Բավարիան» է:
Լեհաստանի հավաքականի հարձակվողը երրորդ խաղում անընդմեջ մեկից ավելի գոլի հեղինակ է դառնում: Ընդհանուր հաշվով Լեւանդովսկին ութ օրում տասը գնդակ է խփել: