Ղազախ պաշտոնյայի որդու հարսանիքին ցուցադրական լկտիությունը զայրացրել է ողջ Ղազախստանը (տեսանյութ)


01:53 , 30 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Ղազախստանում երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին, բերման են ենթարկել հարսանեկան ավտոշարասյունով ընթանալիս ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին։

Տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ավտոմեքենաները հետընթաց շարժվում Աստանայի փողոցներից մեկում, դուրս գալիս հանդիպակաց գիծ, իսկ ուղևորները՝ պատուհաններից դուրս գալիս, սոցիալական ցանցերում հայտնվել են նախօրեին, գրում է tvrain.ru-ն։

Ղազախստանում արգելափակված ratel.kz պարբերականի տեղեկություններով՝ իրավախախտներն ընթացել են Ղազախստանի ներքին գործերի նախարարության Վարչական ոստիկանության կոմիտեի վարչության պետի որդու հարսանեկան ավտոշարասյան կազմում։

Tengrinews կայքի հաղորդմամբ՝ շարասյան ինը վարորդներից չորսին կզրկեն վարորդական իրավունքից։ Նշվում է նաև, որ իրավախախտների բարեկամներին պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր չկան։