Tert.am-ը գրում է.
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը գրանցվել է Twitter սոցիալական ցանցում:
«Լսո՞ւմ եք ինձ հիմա»,-Lenta.ru-ի փոխանցմամբ` գրել է Սնոուդենն իր առաջին գրառման մեջ:
Գրությունը հրապարկելուց հետո սոցցանցի օգտատերերը 35 000 անգամ կիսվել են դրանով, իսկ Սնոուդենի միկրոբլոգին հետևելու համար բաժանորդագրվել է 250 000 օգտատեր:
Իր առաջին գրառումներից մեկում ԱՄՆ Անվտանգության գործակալության նախկին գործակալը հետաքրքրվել է՝ արդյո՞ք անձնագրերը ստուգում են Մարսի հետ սահմանին, որտեղ նախօրեին ջուր են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ Սնոուդենը 2013-ի հունիսից բնակվում է Մոսկվայում, իսկ 2014-ին եռամյա բնակության թույլտվություն է ստացել: