Մխիթարյանն ինձ հարցրել է Յուվենտուսի մասին. Իմոբիլե


19:21 , 29 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Չիրո Իմոբիլեն, ով ներկայում վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիայում», պատմել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Յուվենտուսի» վերաբերյալ հարցի մասին:

 ««Յուվենտուսը» հետաքրքրվում էր Մխիթարյանով և Գյունդողանով: Նշեմ, որ Հենրիխ Մխիթարյանն ինձ հարցրել է «Յուվենտուսի» մասին»,- Իմոբիլեի խոսքերն է մեջբերել «Tuttosport»-ը:

Նշենք, որ Իմոբիլեն «Յուվենտուսում» հանդես է եկել 2009-ից 2012 թվականներին: