Ես չեմ պահանջում քաղաքապետարանից և Տարոն Մարգարյանից տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ համայնքներից մեկին


19:00 , 29 սեպտեմբեր, 2015

Ես` ՀՀ քաղաքացի Աշոտ Սարգսյանս, ապրելով Երևանում և շատ լավ հասկանալով, որ հայրենիքը սկսում է սահմաններից, ՉԵՄ պահանջում Քաղաքապետարանից և Տարոն Մարգարյանից Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ համայնքներից մեկին` տեղի որևէ կարևոր խնդիր լուծելու նպատակով: Դրա փոխարեն պահանջում եմ իրավապահ մարմիններից հարուցել գործեր և պատժել Հայաստանը թալանողներին, պաշտոնական դիրքերը չարաշահողներին և ողջ թալանվածը, գողացվածը հետ վերադարձնել պետական բյուժե, որտեղից էլ կտրամադրվի գումար սահմանամերձ գյուղերին։