ՀՀԿ-ն կրկին օգտագործեց իր վարչական ու ֆինանսական լծակները, կեղծեց ընտրությունները` ապահովելով իր թեկնածուի հաղթանակը


23:24 , 2 դեկտեմբեր, 2012

Գյումրու ընտրությունները կարելի է ավարտված համարել: Հանրապետականը կրկին օգտագործեց իր վարչական ու ֆինանսական լծակները, կեղծեց ընտրությունները` ապահովելու համար իր թեկնածուի հաղթանակը: Սա հերթական ապացույցն է այն բանի, որ սերժական Հայաստանում անհնար է արդար ընտրությունների անցկացումը: Այնպես որ, որպես փոփոխության միակ հնարավորություն մնում են 2013թ.-ի նախագահական ընտությունները: Հարկավոր է ազատվել Սերժ Սարգսյանի հանցախմբից: