iPhone 7-ը կլինի առավել ամուր և կթողարկվի սահմանափակ քանակով. չինական աղբյուր


06:59 , 29 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Apple ընկերության հաջորդ նորությունը կարող է դառնալ  iPhone 7-ը, որը, ըստ որոշ աղբյուրների, պատրաստված կլինի ավելի ամուր նյութից, որը կկանխի ջրի ներթափանցումը:

Ինչպես ներկայացնում է Xiaomi today-ը` վկայակոչելով չինական աղբյուրը, թեև 6S և  6S Plus մոդելները նույնպես անջրանցիկության փորձարկման էին ենթարկվել, դրանց նկարագրության մեջ պաշտոնական տեղեկություն չէր հաղորդվում:

Աղբյուրի հաղորդմամբ`  iPhone 7-ը կկարողանա աշխատել երկու SIM քարտով:  Հաջորդ սերնդի iPhone-ի մասին հաղորդվող նշանակալի տեղեկությունից է նաև այն, որ սմարթֆոնը կթողարկվի խիստ սահմանափակ քանակով: