Պուտինը հանդիպում է ունեցել Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ


23:13 , 28 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի  հետ և իր ողջույնը փոխանցել հրամանատար Ֆիդել Կաստրոյին:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն` երկկողմ հանդիպումը սկսվել  է փոխադարձ ողջույններով, որից հետո Կաստրոն շնորհավորել է Պուտինին ՄԱԿ-ում ելույթ ունենալիս ներկայացրած զեկույցի համար:  Կաստրոյի խոսքով`  Պուտինի ելույթը մի քանի անգամ արժանացել է ծափողջյունների:

«Մենք մի շարք հետաքրքիր նախագծեր ունենք էներգետիկայի, մեքենաշինության, տիեզերագնացության ոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում կարող ենք լուրջ հաջողություններ գրանցել», - հանդիպման ավարտին ընգծել է Պուտինը: