Լիսկայի եղբորորդին հայտնաբերվել է


18:26 , 28 սեպտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական գործով հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Մայիս Խաչատրյանը հայտնաբերվել է Գորիսի տարածաշրջանում` ժամը 15:40-ի սահմաններում: Այս մասին տեղեկությունն Արմենպրեսին հաստատել է ոստիկանությունը: Հիշեցնենք, որ նրա հանդեպ հետախուզում է եղել հայտարարված մի քանի ամիս առաջ: