17:28 , 28 սեպտեմբեր, 2015
Սեպտեմբերի 27-ին «Մալաթիա» տոնավաճառի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ վարկածներ են շրջանառում: Որպես հիմնական դրդապատճառ նշվում է նախկին ամուսինների միջև անձնական վեճի, մասնավորապես` դավաճանության վարկածը:
Ըստ այդ վարկածներից մեկի՝ նախկին ամուսինը կասկածել է, որ կինն իրեն դավաճանել է օտարերկրացու, մասնավորապես` թուրք տղամարդու հետ, ինչն էլ հենց կնոջը սպանելու պատճառ է դարձել:
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 15:00-ին, Մալաթիա տոնավաճառին կից վարագույրների վաճառքի տաղավարում 1976 թ. ծնված Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նախկին կնոջը՝ 1977 թ. ծնված Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին:
Կինն ստացած վնասվածքներից տեղում մահացել էր: Իսկ Արտակ Ա.-ն դեպքի վայրից բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղից ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխել հիվանդանոց: