Հերքում. Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել


14:48 , 28 սեպտեմբեր, 2015

ZinvorAraratnews.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ:
Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն