Լուիս Հեմիլթոնը հաղթանակ է տարել Ճապոնիայի գրան-պրիում


14:42 , 28 սեպտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Ֆորմուլա-1-ի անգլիացի արշավորդ Լուիս Հեմիլթոնը հաղթանակ է տարել Ճապոնիայի գրան-պրիում: Նա ամենաարագն է անցել 53 շրջանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդես» ակումբի նրա թիմակից Նիկո Ռոսբերգը: Երրորդը եզրագծին է հասել «Ֆերարիի» արշավորդ Սեբաստյան Ֆետելը: 

14-րդ գրան-պրիից հետո ընդհանուր ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Հեմիլթոնը: Նա ունի 277 միավոր: Ռոսբերգը 229 միավորով երկրորդն է: