Հիմա ի՞նչ, եթե Ստյոպա Սաֆարյանը բախտի բերմամբ կամ պատահմամբ հաղթի, պիտի բողոքարկի՞ էս «ոչ ժողովրդավար» ընտրությունների արդյունքները


14:54 , 2 դեկտեմբեր, 2012

Ստյոպա Սաֆարյանն ընտրությունները ժողովրդավար չի ճանաչում, բայց իր հնարավորությունները բարձր է գնահատում: Հիմա ի՞նչ է ստացվում: Եթե, օրինակ, թիվ 1 ընտրատարածքում Ստյոպան բախտի բերմամբ կամ պատահմամբ հաղթի, պիտի բողոքարկի՞ էդ «ոչ ժողովրդավար» ընտրությունների արդյունքներն ու պահանջի արդյունքներն անվավե՞ր ճանաչել, իսկ իր մանդատը`ոչ լեգիտի՞մ: