Իրանի Նախագահը կոչ է արել ԻՊ-ի դեմ պայքարող ուժերին միավորվել Սիրիայի հարցում


06:11 , 28 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Իրանի Նախագահ Հասան Ռոհանին խոսել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող բոլոր ուժերին Սիրիայի հարցով գործողությունների ծրագրի մշակման գործում ներգրավելու անհրաժեշտության մասին: 

Այս մասին նա ասել է ամերիկյան  NPR ռադիոկայանի եթերում` ընդգծելով, որ այդ գործողությունների ծրագիրը պետք է հարմարեցվի Բաշար Ասադի կառավարության կարծիքի հետ: 

«Մենք պետք է խոսենք հետագա գործողությունների մասին, և սիրիական կառավարությունը պետք է մասնակցի ու հայտնի իր կարծիքը», - ասել է Ռոհանին և շեշտել, որ վերջին «ամենակարևոր խոսքը» պետք է լինի Սիրիայի ժողովրդինը: