Մեր արտը...


02:33 , 28 սեպտեմբեր, 2015

Պետության սահմանների պաշտպանության անհրաժեշտությունը նման է արտը մորեխների պարսից պաշտպանելուն: Եթե արտում մոլախոտեր էլ կան բուսնած, դա չի նշանակում, որ դրանց ենք փրկում: Ասենք, որ մոլախոտ էլ կա աճած, ինչո՞ւ պաշտպանենք՝ ուրեմն կկորցնենք արտը: Պաշտպանում ենք արտի բերքը՝ արևագույն ցորենը: Արտում աճած մոլախոտն էլ կփրկվի բնականաբար այդ պահին: Միևնույն է, մոլախոտը միշտ իր համար նոր արտ է գտնելու, և իր համար մեկ է, թե որ արտն է և որտեղ է այն: Իսկ մենք, մեր արտը չպաշտպանելով, կկորցնենք մեր ցորենը: Երբ մորեխների հարցը կլուծվի, նոր կարելի է արտը մոլախոտից մաքրել...