Խնդրում եմ Էրեբունի-Երևանի բյուջեի հաշվին սահմանամերձ գյուղերում բնակցենել այդ գյուղերի հարցով մտահոգված բոլոր մարդկանց


18:46 , 27 սեպտեմբեր, 2015

Հարգելի Երևանի քաղաքապետարան:

Խնդրում եմ ձեզ, սահմանային գյուղերի հարցով մտահոգված բոլոր սահմանային գյուղերի բնակիչներին, ով գրանցված էր այդ գյուղերում, բայց այժմ բնակվում է Երևանում, Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի հաշվին, վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը , տեղում իրենց մտահոգությունը ապացուցելու համար:

Սահմանային գյուղերում չգրանցված, բայց սահմանային գյուղերի ճակատագրով, Էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ միշտ մտահոգվողներին, նույնպես տոնակատարության բյուջեի հաշվին վերաբնակեցնել սահմանային գյուղերում, իրենց ապահովելով համապատասխան կացարանով և շարժական գույքով:

Ընդմիշտ Ձեր՝ Զառա Արամյան