Հակառակորդը շարունակում է տարբեր ինտենսիվությամբ ժամանակ առ ժամանակ խախտել հրադադարը. ՀՀ ՊՆ


13:12 , 27 սեպտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հակառակորդի կողմից տարբեր ինտենսիվությամբ ժամանակ առ ժամանակ արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով, որ ՀՀ զինված ուժերն ամբողջովին վերահսկում են իրավիճակը: