Գրավված է թշնամու 2 հենակետ


10:39 , 27 սեպտեմբեր, 2015

Ըստ ճշտված աղբյուրների այս գիշեր ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագծի ուղղությամբ մեր զինված ուժերը գրավել են թշնամու 2 բարձրադիր հենակետ: Դրանք այն հենեկետերից են, որոնցից թշնամին պարբերաբար կրակում էր Տավուշի մարզի գյուղերի վրա: Աղբյուրը նշում է թշնամու մինիմում 5 զոհի մասին: Կան նաև վիրավորներ: Նշվում է նաև, որ հակառակորդը թողել է զենք-զինամթերք ու փախել իր տարածքի խորքը:
Ինֆորմացիայի հավաստիությունը կասկածի ենթակա չէ: Կարծում եմ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի ուշանա: