Երբ սահմանում լարված է, ֆեյսբուքը ողողված է պաթոսային կոչերով, հաճախ՝ ուղեղի համար անընկալելի մտքերով


21:57 , 26 սեպտեմբեր, 2015

Այս օրերին, երբ սահմանում լրված է, ֆեյսբուքը ողողված է պաթոսային կոչերով, հաճախ ուղեղի համար անընկալելի մտքերով, հռոմի պապից կաթոլիկ երեւալու հակումներով լի հայտարարություններով, խուճապային ոռնոցներով։ Եթե ֆեյսբուքյան «հայրենասերների» գոնե 30 տոկոսը մարտի դաշտում լինեին ու դրսևորեին նույն քաջությունը, հայկական ֆեյսբուքցիները բավարար էին Նախիջևանը վերցնելու համար։Բայց քանի որ ֆեյսբուքը անկախ իր ընձեռած արտահայտվելու եւ մտքեր փոխանակելու հնարավորություններից իրական չէ, պետք է փորձենք թեթեւ նայել այս պաթոսային կոչերին ու հիշենք, որ իրական հերոսները իրենց անելիք հերոսության մասին նախապես չեն հայտարարում. նրանց մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ վերջիններս իրենց միսիան արդեն առանց ավելորդ աղմուկի ու մեծարման սպասելիքների արել վերջացրել են:
Այսօրվա ֆեյսբուքյան՝ արկի բեկորը ձեռքին նկարվող հերոսիկներին լուրջ չպետք է վերաբերվել, որովհետև Աստված մի արասցե ներկա էսկալացիան մեծացրեց իր մասշտաբները, նրանք մի տեղում առնետի պես կծկված կլինեն: