Բախվել են հարսանիքի մասնակցող մեքենաները (VIDEO)


19:03 , 1 դեկտեմբեր, 2012

Շիրակի մարզում այսօր` դեկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհին բախվել են հարսանիքի մասնակցող «ՎԱԶ 21015» մակնիշի եւ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով փեսացուի եղբայրը` «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենանայի վարորդը` 23-ամյա Արմեն Դարբինյանը, մահացել է, իսկ «ՎԱԶ 21015»-ի ուղեւորը` հարսնացուն` 23-ամյա Լուսինե Ղամբարյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վթարից տուժել է նաեւ հարսնացուի հորեղբայրը` 42-ամյա Հովհաննես Գեւորգյանը: Վերջիններս տեղափոխվել են Գյումրի Գյուլբեկյանի հիվանդանոց: