Tert.am–ը գրում է.
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում ընդունվել է մինչև 2030 թվականը Կայուն զարգացման նպատակների ծրագիրը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` հղում անելով Reuters գործակալությանը, ՄԱԿ-ում ուրբաթ բացված Գլոբալ զարգացման գագաթնաժողովի առաջին նիստում ՄԱԿ-ի անդամ երկրները միաձայն ընդունել են վերոնշյալ փաստաթուղթը:
Ծրագրում, մասնավորապես, ներկայացված է աղքատությունն ու քաղցն ամբողջությամբ արմատախիլ անելու մտադրությունը: Բացի այդ, ծրագրով` նախատեսվում է համընդհանուր հասանելիություն ապահովել կրթությանը և սոցիալական հավասարությանը:
Փաստաթղթում կայուն զարգացման 17 նպատակ է ընդգծված: Այն ընդունվել է ավելի քան 150 պետության և կառավարությունների ղեկավարների կողմից: